Շուրջ երեք շաբաթ բորդյուրից, ասֆալտից, լիֆտից, վերանորոգումից ու տասնյակ այլ կոմունալ եսիմինչերից խոսող ու քաղաքական յուրաքանչյուր հարցադրումից խուսափող, Երևանի ավագանու ընտրությունը չքաղաքականացնել խնդրող «ասիչ-անիչները» վերջին օրը գոռում են, որ սա քաղաքական հարց է և քաղաքական ընտրություն:
Դեռևս օգոստոսի 10-ի գրառմանս մեջ նշել էի, որ
1. ՔՊ-ն այն դարձնելու է իր կուսակցական իշխանության լեգիտիմության հանրաքվե:
2. ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն այն դարձնելու է մաքսիմալ ապաքաղաքական և PR շեշտադրումն անի հանուն Երևանի և երևանցու շահերի վրա, որ հնարավորինս շեղի իրենից իր թիմի քաղաքական բացասական նստվածքը:
3. ՔՊ ղեկավար-վարչապետը այն վերածելու է սեփական իշխանության քաղաքական կուրսի շարունակականության, ճշմարտացիության և աջակցության հանրաքվեի՝ իր հետագա գործողությունների լեգիտիմացման համար:
Առանձնապես մոտիվացված չէի մասնակցելու ԺԵԿ-ի պետի ընտրության այս շապիտոյին: Այսօրվա երեկոյան ելույթները լսելուց հետո ուզում եմ շնորհակալ լինել ՔՊ-ին ամսի 17-ի ընտրություններում որպես ընտրող մասնակցելու և մեծ հաճույքով քաղաքականապես նրանց կրկին մերժելու ու բացառելու քաղաքական մոտիվացիա առաջացնելու համար:
Վլադիմիր Մարտիրոսյան